Եկեղեցու դեմ այս արշավը թելադրվում է թուրք ադ...

Եկեղեցու դեմ այս արշավը թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Այս մասին` կառավարության դիմաց, ի պաշտպանություն Հայ եկեղեցու բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից մեկը։

«Էսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ չենք հանդուրժելու նման վարքագիծ և գործով ցույց չտալը, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, համացանցային տիրույթից դուրս չգալը վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դառնա։ Էս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես նույն ծրագրով՝ ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը։ Այս իշխանություններին անհապաղ չհեռացնելն ու չդատելն արդեն մեր կողմից է հանցագործություն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։