Եկեղեցու դեմ արշավին ներգրավել են նաեւ դեսպան...

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով, նա անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջ­նորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։ Ասում են, որ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել  Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 05 12․ 25 թ