Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին նրա դեմ իր գործողություններով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և կարող է իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ (2026 թվականի խորհրդարանի ընտրությունների ժամանակ - Խմբ.)։ Եվ նա պարզապես սկսել է զբաղվել Եկեղեցով», - ասել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանն ինքը որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և երբեք իրեն որպես հավատացյալ չի դրսևորել։

«Նա անգամ բարոյական իրավունք չունի զբաղվելու Եկեղեցով  և ղեկավարել որևէ շարժում (Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության համար - Խմբ.): Նման որևէ շարժում ղեկավարելու համար, չգիտեմ, մարդ պետք է Եկեղեցուն առնչություն ունենա, պետք է սուրբ լինի: Բայց նա շատ հեռու է սուրբ լինելուց։ Եվ այսպես, իր անձնական շահերից ելնելով, նա այժմ ցանկանում է արժեզրկել Եկեղեցին։ Բայց արժեզրկելը նրա գործն է», - նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Նա հիշեցրել է, որ ՀԱԵ-ն շատ կարևոր դեր է խաղում հայերի համար։

«Գիտեք, մենք (հայերը - խմբ.) ունեցել ենք մի ժամանակաշրջան, երբ դարեր շարունակ պետություն չկար։ Եկեղեցին փոխարինել է պետությանը։ Եկեղեցին պահպանել է մեր լեզուն։ Եկեղեցին պահպանել է մեր հավատքը։ Եկեղեցին միավորել է մեզ, որպեսզի մենք չկորչենք։ Եթե Եկեղեցի չլիներ, մենք կկորչեինք ... հիմա հայկական պետություն չէր լինի։ Եվ չէին լինի նաև հայկական արժեքներ։ Մենք չէինք ունենա այնպիսի գրքերի պահոց, ինչպիսին Մատենադարանն է», - հավելել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կարո՞ղ է ձերբակալել կաթողիկոս Գարեգին Բ-ին, Աբրահամյանը նշել է, որ վարչապետից ամեն ինչ կարելի է սպասել։