Եկեղեցին 2,000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզումնք այն է, որ 2,000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը:
«Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է և այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ ևս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում»,-նշեց նա:
Արշակ Սրբազանը նշեց, որ ցավում է այն հոգևորականների համար, որոնք չեն հասկացել, որ այս արշավը ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ եկեղեցու:
«Ափսոսում եմ, որովհետև ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել և իմ մղձավանջային երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխագուշակել»,-հավելեց նա։



