Եկեք տոն անցկացնենք Շուշիում. Էրդողանը հաստատ...

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռամադանից հետո այցելելու է Շուշի։ Այս մասին տեղեկանում ենք Milliyet-ից։

Էրդողանն այս հայտարարությունն արել է Թուրքական խորհրդի նախագահների գագաթնաժողովի ժամանակ։ Նա հավելել է նաև․ «Եկեք Շուշի այցելելով նոր տոն անցկացնենք Շուշիում»։

Նշվում է, որ Շուշիում Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն նաև մի շարք նախագծերի բացմանը։ Ընդգծենք, որ երեկ արդեն պարզ դարձավ, որ Էրդողանը Շուշի կայցելի հունիսի 16-ին՝ Իլհամ լիևի հետ միասին։