 
     
								ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը քաղաքապետարանում աշխատել է, եթե չեմ սխալվում 2019 թվականին, երբ ես փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ էլ ենք աշխատել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո, Կարեն Սարուխանյանի զոքանչը, ով աշխատում է Գյումրիի քաղաքապետարանում, վարդանղուկասյանակա՞ն էր, թե՞ ՔՊ-ական, որին ևս կալանավորել են։
«Եկեք չֆիքսենք որպես Կարեն Սարուխանյանի զոքանչ, իր անունը Վարդուհի է, եկեք ֆիքսենք տիկին Վարդուհի, որովհետև մինչև զոքանչ լինելը երկար տարիներ ինքը տիկին Վարդուհին էր։
Ի՞նչ կապ ունի՝ ում զոքանչն է, ում աներն է։ Ինքը 2019 թվականից աշխատել է քաղաքապետարանում, այդ պահին ներսում է եղել, ինչ-որ գործողություններ է արել, որի մեջ չեմ էլ խորացել, որովհետև նա նաև իմ գործընկերն է եղել ինքը։ Իրավապահ համակարգը կպարզի, կհասկանանք՝ ինչ է։ Այդտեղ նաև այլ կանայք կան, որոնց ցանկանում են շուտափույթ ազատում ու պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև ամեն դեպքում կանայք են։ Ինձ համար շատ մեծ խնդիր է, երբ կանայք հայտնվում են նման իրավիճակում»։
Նշենք, որ ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքը հայտարարել է, որ չի միջամտելու, որպեսզի ազատ արձակեն զոքանչին, քանի որ վստահում է իրավապահ համակարգին և նրա գործողություններին։







