
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետ չի մնացել մյուս ՔՊ-ականներից ու մի գրառում էլ ինքն է ձոնել ՀՀ նախկին նախագահներին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել:
Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին:
Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք:
Որպես այսօր Հայաստանի սահմանը պահող զինվորի մայր եմ ասում՝ բավ է արժեզրկեք ձեռքբերված խաղաղությունը։
Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք»։