Եկատերինբուրգում հայ համայնքի ղեկավարին ձերբա...

Եկատերինբուրգում աղաղակող դեպք է տեղի ունեցել. քաղաքի հայ համայնքի ղեկավարին հինգ օր կալանավորել են միայն այն պատճառով, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում գտնվող հայերը դիմել են համաշխարհային հանրությանը Արցախը փրկելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ասել եմ ու ասում եմ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբական տրամադրությունների հիմնական գեներատորներից են նրանք, որոնք Ռուսաստանում պատրաստ են մի երկու նավթային ընկերության համար վաճառել իրենց հայրենիքը»,- նշել է նա:

Նշենք, որ Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի նկատմամբ վարչական գործ է հարուցվել հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։