Էջմիածնի «Քիմիկների» զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։
Ձերբակալվածների շրջանում բարձրաստիճան ծառայողներ չկան։



