Եգիպտոսը տանկեր է տեղակայել Գազայի հատվածի հե...

Եգիպտոսը տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին՝ «Ռաֆահ» սահմանային անցակետի մոտ։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։

Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են զրահատեխնիկայի տասնյակ միավորներ, որոնք կանգնած են Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով։

Նշվում է, որ զրահատեխնիկայի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ Եգիպտոսը վախենում է պաղեստինաիսրայելական հակամարտության սրացման հետևանքով տասնյակ հազարավոր փախստականների հոսքից։ Հենց այդ պատճառով է Եգիպտոսը մինչ այժմ փակ պահել սահմանը՝ թույլատրելով միայն մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը դեպի Գազայի հատված։

The Times of Israel-ը հիշեցնում է, որ 1979 թվականի հաշտության պայմանագիրը սահմանափակում է այն ուժերի թիվը, որոնք Եգիպտոսը կարող է պահել Սինայի թերակղզում, սակայն Իսրայելը նախկինում թույլ է տվել դրանց մեծացումը՝ տարածաշրջանում իսլամիստ ապստամբների դեմ պայքարի համար: