Եգիպտոսը Գազայի հատվածում երկօրյա զինադադար է առաջարկել՝ մի քանի պաղեստինցի բանտարկյալի դիմաց 4 իսրայելցի պատանդի ազատ արձակելու համար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսն աշխատում է նախաձեռնության վրա, որն ուղղված է երկօրյա հրադադարի հաստատմանը, որը ներառում է չորս պատանդի և մի քանի բանտարկյալի ազատ արձակումը, որոնք պահվում են իսրայելական բանտերում», - ասել է նա։