Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբո...

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով.

«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»:

Հիշեցնենք՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել մոտ 100 հայաստանցիներ, որոնք Եգիպտոս ծովափնյա հանգստի էին մեկնել։ Նրանք արդեն վերադարձել են Հայաստան։