
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։ Գրում է ermenihaber.am-ը:
Անդարադառնալով Գազայի հարցին՝ Աբդել Աթին նշել է, որ Թուրքիայի հետ համակարծիք են և դատապարտում են Գազայի «օկուպացիան»։ Եգիպտոսի արտգործնախարարը նաև վերահաստատել է Թուրքիայի հետ իրենց ընդհանուր դիրքորոշումը՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու վերաբերյալ:
Աբդել Աթին նաև ողջունել է Թուրքիայի ներդրումները Եգիպտոսի առաջատար ոլորտներում և ընդգծել տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման կարևորությունը։