Էդքան ջահել տարիքում ի՞նչի եք վիզ դրած քաղաքա...

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էսօր մի իմպիչմենտ անող տեսա, գնացել էր Աղվան Վարդանյանին փաստաթուղթ դեմ տալու։

Տեսա ու մի տեսարան պատկերացրեցի, թե ոնց ա մեկը տրամվի տակ ընկած կալաշնիկովի 1 հատիկ խալաստոյ պատռոնով փորձում ժայռ տրաքացնել։
Ես չեմ հասկանում, թե սա ինչ տեսակի մազոխիզմ ա․․․լավ, տղե՛րք, ձեզ դուր ա՞ գալիս, որ ձեր վրա ծիծաղեցնել եք տալիս։ Մեռա ասելով՝ դուրս եկեք էն վիրտուալ <<ցենտր>> իրականությունից, որն ապահովում են ձեր մի քանի հարյուր ֆեյքերն ու մի քանի տասնյակ հետևերդները։

Քաղաքական ժանգը ձեր վրայից թափ տվեք, վերաիմաստավորեք ձեզ, ամոթ ա, իրո՛ք․․․էդքան ջահել տարիքում ի՞նչի եք վիզ դրած քաղաքականապես վերջանում, դեմներդ մի ամբողջ կյանք կա։

Ես երբեք չէի պատկերացնի, որ գաղափարական հակադիր բարիկադի թմի սխալ ու խայտառակ գործողություններից ես ոչ թե կծիծաղեմ, այլ կսկսեմ խղճալ։ Դուք ձեզ կողքից չեք տեսնո՞ւմ․․․լավ, ձեր թևերի տակ ձմերուկներ են դրել, դուխ են տվել, խոստումներ են տվել, հավատացել եք, բա ձեր սցենարիստը չի մտածո՞ւմ, որ պետք չի էսքան երիտասարդ տարիքում մեկը՝ մյուսի հետևից քաղաքանապաես ոչնչացնել մարդկանց, որոնք իրեն հավատում են։

Չգիտեմ, իրո՛ք չգիտեմ ու, իրո՛ք, սա արդեն էլ ծիծաղելու չի․․․