Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
Էդգար Արմենի Հովսեփյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։