Իրավաբան Աբրասիմ Աթոյանը գրում է․ «Լոս Անջելեսի հայ հավատացյալները հենց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյաց եկեղեցու մուտքի մոտ՝ ընդդեմ թեմի առաջնորդ, տիրադավ Հովնան Տերտերյանի՝ պահանջելով նաև դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Հայրերի և Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող բռնաճնշումները: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին, մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:
Հենց նոր տեղեկացա, որ եկեղեցու մոտ են բերվել բավականին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:
Մեր հայրենակիցների կոչերը հետևյալն են.
Ո՛չ Նիկոլի բարեփոխմանը STOP
We are the Church
Hands off Church
One nation
One Church under God.
Stop playing with community money!
Ազատություն Սրբազան Հայրերին:
Մենք Մայր Աթոռ ՍԲ. Էջմիածնի և Վեհափառի կողքին ենք:
և այլն, իսկ մնացյալը կարող եք տեսնել տեսանյութերում»:



