Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամու...

ԱԺ-ը քննարկում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի փոփոխությունները, որով ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ  կնշանակի ու կազատի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը՝  նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը: Դիտարկում անելով ներկայացվածի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Մեր երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում: Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ մի լծակ տալո՞ւ եք, թե՞ չէ: Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքը ոնց որ իրա ձեռքից վերցրեցինք, հիմա ԱԱԾ տնօրենն ենք վերցնում, էդ մարդը դուրներդ չի գալիս՝ հանեք»:  

Մանրամասն՝ տեսանյութում: