
Եթե բերում են մի պայմանագիր, որը խախտում է Սահմանադրության հիմնարար մոտեցումները, արժեքները, այդ պայմանագիրը ըստ Սահմանադրության չի կարող վավերացվել։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Եթե նրանք ուզում են սահմանադրական կարևորագույն այս սկզբունքը հանել, հայ ժողովրդի կենսական կարևորության հիմք հանդիսացող՝ իր հայրենիքում ազատ, անկախ, ինքնիշխան գործելու սկզբունքները հանել և դրա հիման վրա ասել, որ չի խանգարում, այդ դեպքում այդ մարդիկ հակահայ են։ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է և ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը, որ որևէ հակահայկական, հակապետական միջազգային փաստաթուղթ, պայմանագիր չվավերացվի, օրինական ուժ չստանա։ Ինչպես որ ապօրինի վարքագծով այս իշխանությունը անընդհատ փորձում է մեր պետության վրա միջազգային պարտադրանքներ կապի, նույն ձևով փորձում է հիմա բերել և սահմանադրական փոփոխություններով իրենց հակահայկական մոտեցումները ացկացնի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։