Այսօր՝ մայիսի 24-ին ուժւ մեջ է մտել ԵԱՏՄ Թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների հետ կապված գործարքների առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականի նոյեմբերի քսաներկուսին։ 2020-21 թթ այն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԵԱՏՄ ոսկերչական շուկայի մասնակիցները կստեղծեն փոխադարձ ճանաչման պայմաններ կապված ոսկու հարգի մակնշման հետ կապված, որի շնորհից հավելյալ մակնշման կարիք չի լինի։ Ինչպես եւ սպասվում է, այն թույլ կտա նվազեցնել գործարարների ժամանակի եւ ֆինանսների հավելյալ ծախսերը, ինչպես նաեւ կակտիվացնի ԵԱՏՄ ներքին շուկան։ Հարգի մակնշման փոխադարձ ճանաչման համար, Միության անդամ պետությունները կանցկացնեն փոխայցելություններ, որը հնարավորություն կտա համոզվելու, որ մակնշման տեսչությունները աշխատում են ընդունելու մակարդակում եւ համապատասխանում են այն պահանջներին, որոնք առկա են հարգի մակնշման ոլորտում եւ հաստատված են Միության կողմից։ Համաձայնագրով նախատեսված է, որ ազգային լիազոր մարմինները իրականացնելու են տեղեկատվության փոխանակություն կապված անդրսահմանային առեւտրի խախտումների հետ կապված, որպեսզի ժամանակին ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ եւ թույլ չտալ, որպեսզի անորակ ոսկերճական արտադրանքը հայտնվի եվրասիական շուկայում։