Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների «հնգյակի» ներկայացուցիչներն ստորագրել են յոթ փաստաթուղթ, որոնց թվում՝ համաձայնագիր միության պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության շուրջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԵԱՏՄ հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են վեց փաստաթուղթ, որոնց թվում՝ էլեկտրոնային առևտրի և Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ։
Ինչպես լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսին Չոլպոն Աթայում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Հայաստանից մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։