Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակային հաշվարկներում ազգային արժույթների բաժինը հասել է 93%-ի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի սկզբին ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս միութենական երկրների ձեռնարկություններին իրենց արժեթղթերը ցուցակագրել հինգ երկրներից որևէ մեկի ֆոնդային բորսաներում, իսկ օգոստոսին հաստատվել է բորսայական առևտրի զարգացման ծրագիրը։
«Արդեն կան կոնկրետ արդյունքներ։ Միութենական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ազգային արժույթների բաժինը հասել է 93%-ի», - ասել է Միշուստինը։
Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



