![ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև բանակցություններ են ընթան...](/imgs/posts/medium/2024/12/12b9b44.png)
Ներկայումս բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև՝ տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «10 տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով քննարկումների ժամանակ ասաց Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։
Միաժամանակ Մոնղոլիայի հետ բանակցությունները վերջնական փուլում են։
Բացի այդ, վերջին 10 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել ԵԱՏՄ անդամ երկրների ներքին շուկաների կայունացման ուղղությամբ»,- ասաց Հովակիմյանը։