Հայաստանի տնտեսությունում ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը տարվա առաջին կիսամյակում կազմել է 22.5 մլն դոլար:
Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2024թ հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 26.5 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն դոլար»,-ասաց Պապոյանը: