ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների իր գործընկերները սկսել են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Ալմաթիում: Նիստին մասնակցում են նաև Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, ՌԴ վարչապետ Միխային Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն:
Ընդ որում, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված է եղել վերադառնալ Բիշքեկ՝ ջէկ-ում տեղի ունեցած վթարի պատճառով: Նրա փոխարեն նիստին ներկա է նրա առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։
Նիստն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ): Արդյունքների հիման վրա նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում։