Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունն ապրիլի 30-ին Կազանում նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, Ադրբեջանի ներկայության հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանի մասնակցության մասին հարցին: «Իսկ մնացած բոլորը հաստատել են»: