ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում...

ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն 2024 թվականի ընթացքում ավելացել է գրեթե 4,5%-ով և գերազանցել 2,5 տրիլիոն դոլարը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

«Անցյալ տարի մեր միավորման ՀՆԱ-ն աճել է գրեթե 4,5%-ով և գերազանցել 2,5 տրիլիոն դոլարը», - ասել է նա:

Լուկաշենկոն հավելել է, որ միությունը հաջողությամբ անցել է կազմավորման փուլը և ցուցադրում է զարգացման լավ տեմպեր:

«Արդյունաբերական աճը կազմել է 4,5%, ներդրումները հիմնական կապիտալում ՝ 7,5%: Համաձայնեք՝ սա արժանի արդյունք է: Աստված տա պահպանենք այս մակարդակը», - հավելել է Բելառուսի ղեկավարը: