ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատա...
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ գիշեր իրենց աշխատանքը կատարելիս դանակահարվածԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակիցները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 
Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
 
Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։