ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հատու...

«Եռաբլուր»-ում  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե՝  ո՞ր երկրի միջնորդությամբ է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը,  նա նշեց, որ չնայած հիմնական դերակատարը, հակառակ այս խաղերին ու հայտարարություններին, Ռուսաստանն է, բայց նաև պետք չէ թերագնահատել Ֆրանսիայի դերը՝ ՄԱԿ-ում  հարցը բարձրաձայնելու առումով։

«Բայց միշտ ասել ենք , գնահատելով հանդերձ ՌԴ կարևոր դերակատարությունը, որ մենք ուզում ենք մի քիչ ավելի վճռական լինեն՝ մանավանդ Ադրբեջանին ոտնձգությունների նկատմամբ , միշտ ասել ենք , որ Մինսկ- ի համանախագահող երկրները հատուկ պարտականություն ունեն այդ ուղղությամբ»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մանրամասն՝տեսանյութում։