ԵԱՀԿ ԽՎ-ն ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։

Նրանք ԿԸՀ-ում ծանոթացել են  ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։