Ալբանիայի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում նշվել են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործում, բռնության դեպքեր, բայց կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ անցել Է հաջողությամբ: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները:
Ապրիլի 25-ին Ալբանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: 140-տեղանոց խորհրդարանի աթոռներին հավակնում Էր կուսակցությունների եւ կոալիցիաների 12 դաշինք: Ձայնի իրավունք ուներ 3,6 միլիոն քաղաքացի:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը կազմել Է շուրջ 48 տոկոս, կամարտահայտումն անցել Է առանց լուրջ միջադեպերի:
Ալբանական ԶԼՄ-ները հաղորդել են ընտրատեղամասերում քվեաթերթիկների լուսանկարման, քարոզչության փորձերի եւ ընդհարումների մասին:
ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, 5199 ընտրատեղամասերից 4910-ում կառավարող Սոցիալիստական կուսակցությունը առաջատարն Է ձայների 48,67 տոկոսով, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն ստացել Է ձայների 39,41 տոկոսը:
«Չնայած COVID-19-ի համավարակին եւ այն փաստին, որ արտասահմանում քվեարկություն չի անցկացվել, քվեարկությանը մասնակցել են Ալբանիայի մեծաթիվ քաղաքացիներ»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է դիտորդական առաքելության ղեկավար եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ազայ Գուլիեւը: Նա հայտնել Է, որ Տիրանայի երկու տասնյակ ընտրատեղամասերում կիրառվել Է Էլեկտրոնային քվեարկության եւ ձայների հաշվման համակարգ, իսկ ամբողջ երկրում առաջին անգամ գործարկել են ընտրողների Էլեկտրոնային նույնականացման համակարգ եւ, «չնայած առանձին շրջաններում առկա դժվարություններին, համակարգն իրեն արդյունավետ Է դրսեւորել»:
«Բռնության միջադեպերը, որոնք նախորդել Էին կիրակնօրյա քվեարկությանը եւ Էլբասանում հանգեցրել են մեկ մարդու սպանության եւ հինգ մարդու վիրավորվելու, պետք Է հետաքննվեն»,-ընդգծել Է Գուլիեւը: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ լեհ սենատոր Ալեքսանդր Պոչեյը հայտարարել Է, որ կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ անցել Է հաջողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



