ՁՊՎ-ում հանդիպել եմ Դավիթ Սարգսյանին ու Ցոլակ...

Ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել եմ հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանին և Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ հավելել է. «2-ն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ:

Հերթական կարված գործերն են, ապօրինի ձերբակալությունները:

Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»։

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Դավիթ Սարգսյանին, դասախոս Ցոլակ Ակոպյանին կարմիրբերետավորները բերման ենթարկել ԵՊՀ շենքից: