Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկա...

Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում էր։ Հայաստանի հավաքականը մասնակցեց Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ։ Հավելենք նաև, որ տարածաշրջանում սա նախադեպային էր. Հայաստանը միակն է իր հարևան երկրների շարքում, որը մասնակցում է Ձնամարտի առաջնությանը։

Ֆինլանդիայում Հայաստանի ձնամարտի հավաքականը ստորագրել է համագործակցության հուշագրեր Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Այս պահին նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում։