Այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը կոչով դիմեց «Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանին, ով իր ընդդիմախոսին «պոպուլիստ» էր անվանել։ Մինչև հյուրանոցների գրպանները մտնելը քաղաքից աղբը հավաքեք` ասաց Սամսոնյանը: Նա հիշեցրեց, որ երբ նույն կոչով դեկտեմբերին դիմել է Երևանի քաղաքապետին, նա խոսք է տվել մաքրել աղբը.
«Անցել է 6 ամիս, և այդ աղբը փողոցներից չի հավաքվել։ Ավելին, վատթարացել է իրավիճակը։ Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջիկայում ձմերուկն է գալիս, սեխն է գալիս։ Ի՞նչ է կատարվելու քաղաքում»:
Նա անդրադարձավ նաև թափառող շների հարցին, որոնց պատճառով մարդիկ վախենում են իրենց երեխաների համար։ Ըստ` Սամսոնյանի՝ միայն այս հարցերի լուծումից հետո իշխանությունը կարող է դիլետանտ նախագծեր բերել ու ընդդիմությանը «պոպուլիստ» անվանել։
«Վերջերս իմ արտասահմանցի ընկերներից մեկը ինձ ասաց՝ յուրօրինակ իրավիճակ է Հայաստանում, սովորաբար աշխարհում, բոլոր երկրներում ընդդիմությունն է պոպուլիստ, բայց Ձեզ մոտ, ինչպես տեսնում ենք, իշխանությունն է պոպուլիստ»,- պատգամավորը։



