
«Դժվար թե օգուտ լինի Հայաստանի համար, եթե երկրի ղեկավարությունը որոշի հեռանալ իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից»:
Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի պարզաբանմանը, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը շրջվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, դա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին», - ասել է Լավրովը։