Ձեզնից շատերը մեր միջից են դուրս եկել, մի՛ մո...

Հարկային տեռոր է սկսել ամբողջ ազգի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Իրենք ուզում են մեր գրպանները լրիվ դատարկեն ու ասեն՝ ոտքով սահմանը լքեք: Ես ընդամենը մի տուն եմ կարողացել ձեռք բերել, բայց իրենք իմ տված հարկերի հաշվին 400,000-անոց մեքենաներ են ձեռք բերում: Մենք հարկատու ենք, իրենք՝ հարկակեր: Արդեն քանի տարի է՝ ես բիզնեսի մեջ եմ, բայց դեռ մի սեփական խանութ չունեմ:

Ով խաբում է, կոռուպցիայի մեջ է, թող իր հետևից գնան: Պետք է սիրենք իրար, չի կարելի վերևում նստել ու այս ազգին անընդհատ տապալել, հերիք է ատելություն սերմանեք իրար դեմ: Ձեզնից շատերը մեր միջից  են դուրս եկել, մի մոռացեք ձեր անցյալը: Մենք պահանջում ենք, որ դադարեցնեն այս հարկային տեռորը, գույքագրումը և հայտարարագրումը»,- ասաց նա: