
«Դուք պետք է վախենաք այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն խոսել, թե հարցերը պետք է լուծել Նիկոլի ձևով, ձեր ձևով»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը` խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին. «Ահաբեկչությունը ձեր ձևն է, ֆիզիկական խոշտանգումները ձեր ձևն է, հոգեբանական բռնությունն էլ է ձեր ձևը»,- ասաց Մկրտչյանը, ապա, խոսքն ուղղելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց. «Ես անգամ իմաստ չեմ տեսնում ձեզ հորդորելու, որ տեսնեք, թե ինչ է տեղի ունենում ձեր քթի տակ: Ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ, դուք Նիկոլի, իշխանազավթի իրավաբանն եք դարձել»:
Հիշեցնենք` ԱԺ-ում քննարկվում է դատախազի միջնորդությունը` Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական համաձայնություն տալու մասին: հետապնդում հարուցելուն