Ձեզ էդպե՞ս են սովորացրել, որ դուռը փակեք պատգ...

Երևան քաղաքի քննչական վարչության շենքում տևական ժամանակ է, որ փաստաբաններին ու պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել շենք եւ տեսակցել ձերբակալված ՀՅԴ–ականներին։

«Ներսում մարդ չկա, ես ընդամենը ախռանա եմ, մեզ ասել են, որ ոչ ոք ներս չթողնեք»,–  ասաց դռան մոտ կանգնած ոստիկանը։

Փաստաբանը ցանկանում էր ներս մտնել եւ դիմում ներկայացնել. «Խախտում եք անում, օրենքի խախտում։ Հասկացա, որ կատարող եք, մեզ ես էլ ձեզ տեղեկացնում եմ, որ ապօրինություն եք կատարում»,–ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը»։

Մեկ այլ ոստիկան էլ մոտեցավ եւ ասաց. «Հեսա կճշտենք, ձեզ տեղյակ կպահենք, երկու րոպե սպասեք»։

Այդ պահին մոտեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը եւ խնդրեց, որ իրենմոտենա ոստիկանության սերժանտը. «Ձեր վերադասը այդպե՞ս է սովորեցրել, որ դուռը փակեն պատգամավորի վրա։ Խոսում եմ, դուռը սեղմում է վրաս կեսից։ Այդպե՞ս է սովորեցրել ձեզ, կրտսերսերժանտ։ Գնա օրենքները բացի, կարդա, ինստուկտաժ էղի, թե չէ ռադ կանենք ըընտեղից քեզ»։

Ոստիկաններից մեկն էլ արձագանքեց. «Պարոն Ղազարյան, ռադ անելու բան չկա, հեսա սաղ կճշտենք, փաստաբանի հարցը կկարգավորենք»։

Ավելի վաղ հայտնի էր, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։