Ձեռքից գալի՞ք՝ պարծենալի՞ք

    Ում համար  սեպտեմների 1-ը տոնական օր է, ում  համար՝  դպրոցի տնօրենի հետ  դասաբաշխման, այլ տեսակի հարցերի  հետ կապված անթաքույց և ավնադական դարձած  «հաշիվ մաքրելու օր»:

2012 թվականին Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի աթոռին բերվեց, այո, ուղղակի բերվեց  ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների   նախարար կամ սուպեր նախարար որակված, օլիգարխ, այսօր արդեն    պատիժը կիսատ կրած Գագիկ Խաչատրյանի բարեկամուհի ներկայացող ՝Արմինե Սուքիասյանը:   Գագիկ Խաչատրյանի հովանավորությամբ  կարգվեց  այդդպրոցի  տնօրեն, իսկ մեծ հաշվող՝ գիշատիչ  հափշտակիչ:   2018 թվականին, Շիրակի տխրահամբավ մարզպետ Կարեն Սարուխանյանի հովանավորությամբ,       տնօրեն վերարտադրված տիկինը, շատ արագ  կարողացավ համակազմը բաժանել  յուրայինների և ախոյանների, ստեղծել «սիրելիների» խմբակ ու հենց ա՛յդ խմբակն համարել  «կոլեկտիվ» :

 2019  թվականին Արմինե Սուքիասյանի     նկատմամբ հարուցվեց քրեական  գործ՝      ՀՀ քրեական օրենսգրքի   179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով  (https://asparez.am/armine-suqiasyan-hy):  Այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ քրեական  օրենսգրքի հոդված 314.-ով (Պաշտոնատար անձի

  կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ քանի  դրվագով՝  խմբակային  հափշտակություն), ՀՀ  քրեական օրենսգրքի  179  հոդվածով՝ (Յուրացնելը կամ վատնելը.1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,3) խոշոր չափերով):Սա տնօրենին մեղսագրվող   քրեական  հոդվածների , կետերի ոչ  լրվ  մեջբերումն է:

   2019  թվականից ընթացող նախաքննության՝ քրեական գործում,  առկա են   սույն տիկնոջ   դպրոցաքանդ գործունեությանն առնչվող բազմաթիվ աղաղակող փաստեր՝սկսած տնտեսվար դարձրած ամուսնուց, մորաքրողջ աղջկանից,  դպրոցի հաշվապահի ընտանիքի անդամներից, հանրույթից՝ իր   քեֆային    մտերիմների  խմբակի միջև հաստիքների բաժանումից, առկա հաստիքները ըստ իր հարմարության և  ցանկության կիսելուց, դասաժամերը  ըստ  իր   նախընտրության և   սպասելիքների բաժանելուց մինչև նույն պապիկին ՝դպրոցի բուֆետում   աշխատելու   և    հնոցապահ  պահելու  արձանագրումներից:

 Շատ լսած կլինենք  որոշ դպրոցների տնօրենների ՝պետական  ֆինանսավորումը ընտանեկան  բյուջեի վերածած փաստերի մասին, բայց Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական  գործն առանձնահատուկ էր,քանզի այն  անցնում էր «խմբակային հափշտակության» քրեական   հոդվածներով:

Թվում էր, թե   նախաքննությունն, որն ընթանում էր 2019 թվականից ՝ փոխելով քննիչների, պետք է բացահայտեր այս ամենը և տրամաբանական ավարտին  հասցներ Շիրակի մարզի   ոստիկանության  <<Կումայրի>>  բաժնի  և  Շիրակի մարզի դատախազության կողմից սույն տիկնոջը առաջադրված   մեղադրանքները:

Սակայն, Արմինե Սուքիասյանին հաջողվեց  իր ձեռքում հայտնված, ինչպես Գյումրիում են ասում, «ֆրանկլինների ու վաշինգտոննների» օգնությամբ, «ջրել»  իր  հանցանքները:    

  30.05.2022  թվականին՝    Շիրակի մարզի  քննչական վարչության քննիչ  Ռիմա Դավթյանն, որն, ըստ  օդում կախված լուրերի, ՀՀ գլխավոր դատախազի  բարեկամուհին է,  կայացրեց որոշում ՝ կարճել  Արմինե Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ վաղեմության  ժամեկտը լրանալու հիմքով:  Սա ոչ թե ծիծաղելի է, այլ՝  ողբալի: Դպրոցի տնօրենն, որը մեղադրվում էր ծանր   հանցագործությունների մեջ, որը  փաստացի՝ իր հանցավոր  խմբակով,  պետությանը վնաս   է հասցրել և  որի նկատմամբ   հարուցված  քրեական գործը  3  տարի շարունակ քարշ են տվել երկու քննիչ,  «թքեց» ինչպես իրավապահների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի վրա: 

 Նախաքննության ոչ   օբյեկտիվ, ոչ բազմակողմանի ընթացքի հոտն  եկավ այն ժամանակ, երբ  նշյալ տիկինը՝լինելով  քրեական  հոդվածների «տակ», շարունակեց  աշխատել  տնօրեն՝ փոխանակ նախաքնննության ընթացքում հեռացվեր  պաշտոնից: Այդպիսով,  նա  ոչ միայն շարունակում էր մնալ  դպրոցի  ֆինանսատնտեսական պատասխանատուն, կնիքը ձեռքին՝ մարդ ընդունող ու ազատող, այլև   իր կամակատար  խմբակի  ռեժիսորը՝  ցուցոմունքները թելադրողը, նախաքննության վրա, այդպիսով, ազդողը: Փաստ է, որ    տնօրենի տնտեսվար ձևակերպված ամուսինը՝ տնօրենի  խմբակի  ուսուցիչներին, մեքենայով բերել  է  Շիրակի մարզային քննչական վարություն՝ քննիչի մոտ: Այս պարագայում, կարել՞ի էր   հավատալ, որ արդար  նախաքննություն կլիներ: Այդպես էլ եղավ.  տնօրենի ռեժիսուրայով ուսուցիչների մի խումբ  տվել է  բացահայտ կեղծ, սուտ ցուցմունքներ՝ այս ու այն անձի՝ դպրոցում ձևակերպված  աշխատանքներն իբր իրականացնելու վերաբերյալ:   Խմբակային սուտ:  Եթե պատասխանու մարմինները հենց հիմա  ազատեն  այդ տնօրենին, ապա   մի  վայրկյանում  հարկադրաբար կեղծ ցուցմունք  տված ուսուցիչները , կդառնան  ճշմարտախոս:  

  Ուշագրավ է,որ նախաքննությունը   չի  ուզեցել տեսնել, քննել, թե  ինչպե՞ս  են կարողացել    որոշ  ուսուցիչներ,  տարիներ  շարունակ, գնալ առևտրի  հարևան երկիր՝ աշխատանքային օրերին:

  Ստացվում է՝ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ  խարդախի, ՀՀ իրավական համակարգը  փաստացի ծալած, ճզմած տնօրենի հետ, որի  նկատմամբ   հարուցված քրեական գործում առկա փաստերը նորից ուսումնասիրելու և քրեական գործը վերաբացելու, ընթացքը շարունակելու կարիք է առաջանում:

  Վստահաբար՝ շատ զարհուրելի փաստեր  ջրի երես կելնեն, ինչքան էլ, որ այդ տնօրենը,  գիշերային ժամերին գալով դպրոց,  մաքրի-լվա  իր  հանցանքի  փաստարկված հետքերը:

  Այս իրավիճակի նկարագրությունից ակնհայտ է դառնում , որ  տնօրենի կողմից  հրահրվող , հովանավորվող  ուսուցիչներն  ևս  գերի են դրան ձեռքում: Իսկ սա նշանակում է, որ դպրոցում տիրող բարոյոհոգեբանական մթնոլորտը խեղված է: Երբ  տնօրենի աթոռում հայտնվածի համար  կան սևերը և սպիտակներ, սիրելիներ և ,իր բառերով ասած, «բուռ չմտոնղներ ուսուցիչներ>>, որոնց նա  սպառնացել է  «միլիցիաներ տանել»,  չի կարող  հանգիստ  աշխատանքային միջավայր լինել: Այդ տիկինը , թերևս, պատկերացում  չունի  բուն մանկավարժական աշխատանքից:Եթե ունենար, ինտրիգների  ու  կոնֆլիկտների հեղինակ չէր լինի, չէր հրահրի   ծնողներին բողոք գրել մանկավարժների  դեմ:

 Այս ամենին հատիկ առ հատիկ կանդրադառնամ  առաջիկայում, քանզի  անպատժելիությունն  այսպիսինների  գործելաոճում ունի  «ձեռքից գալիք՝ պարծենալիք» չքողարկված  բանաձև:

Իսկ թե  ինչպե՞ս է այս տիկինը   ՀՀ  նախկին սուպեր  նախարար Գագիկ Խաչատրյանի   հովանավորւթյամբ բերվել  դպրոցի տնօրենի աթոռին, ինչպե՞ս է վերարտադրվել    2018 թվականին, ինչպե՞ս   է  հայրը՝ Գյումրու հղկող հաստոցների գործարանի նախկին տնօրեն Վրույր Սուքիասյանը,  կիսովի՝ Գագիկ Խաչատրյանի հետ, տիրապետում Գյումրու հղկող հաստոցների գործարանի  ահռելի տարածքին, ինչպե՞ս է  այդ նույն  Վրույր Սուքիասյանը դարձել  Հայրենական պատերազմի  վետերանների   Գյումրու խորհրդի նախագահ՝ կապ չունենալով այդ խորհրդի հետ, ինչ՞ի համար է ժամանակին  նա   կիսատ  դատվել,  մանրամասն կներկայացնեմ առաջիկայում՝ ՀՀ պատկան  ու պատասխանատու մարմիններից պատասխաններ ստանալուց հետո:

 

Լիլիթ Աղեկյան 

Գյումրի