Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօ...

«Սուրմալու»-ի պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան,- այս տեղեկությունը հաստատեցին դատախազությունից` չմանրամասնելով թե ինչի համար է մեղադրվում տնօրենը:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: