Ձերբակալվել է Արցախի նախագահի թիկնազորի աշխատ...

NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։

Մեզ Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Երեւանի Աբովյան փողոցից իրավապահները թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածով բերման է ենթարկվել ոստիկանական բաժին։ 

«Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե, վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին եւ 396-րդ հոդվաի 1-ին մասերի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ անձը ձերբակալվել է»,- հայտնեցին Քննչական կոմիտեից եւ հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ հանգամանքները պարզելու նպատակով։