Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների...

ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է․

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»։