Քրիստինե ջան, ես էլ ասում էի՝ գալու ես, լուրջ ելույթ ունենաս, հիասթափեցնում ես, հարգելիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կրկին փորձիր, հաջորց անգամ լավ պատրաստվիր, փորձիր»,- ասաց նա:
Սրան տեղից արձագանքեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչին ԱԺ նախագահն ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա, բայց մի ամեն անգամ նմման տարօրինակ ելույթ ունեցիր»:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասաց. «Չես ամաչո՞ւմ», եւ ստացավ «չէ» պատասխանը:
«Շատ ամոթ է: Այս ինստիտուտից պետք է ամաչեք»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Դուք ձեզնից ամաչեք: Լքեք դահլիճը,. Վաղուց պետք է լքեիք»:
«Ես կորոշեմ, երբ գնամ, երբ մնամ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը, որն իր գործընկերների հետ պատրաստվում էր դուրս գալ դահլիճից: