Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են նիստերը և հրաժարվել մասնակցել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ԱԺ օրակարգում այսօր «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետի ներառումն է:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառանա նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք», - ասաց Մամիջանայանը: