Սյունիքը ոչ թե Հայաստանի պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ առնվազն հիմա միավորող: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշեց.
Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը։ Ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք այսպես ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մենք անտեսում ենք։ Սյունիքը մեր ոչ թե պառակտող աշխարհամասը պետք է լինի Հայաստանի, այլ առնվազն հիմա՝ միավորող։
«Ալիևյան նկրտումների ֆոնին ուրոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը և լուրեր տարածել Սյունիքի մասին փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։ Ձեր ահաբեկիչ նոտաները փշրվում և թաթվում են Զանգերի մոտ։ Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մանցեք Սյունիքից»,- ասաց Գրիգորյանը։



