«Ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այ...

«Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է խոսքը ու ակնհայտ է, որ մոնտաժված են»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններին։

Նա նշեց, որ ակնկալում է՝ դատարան կներկայացնեն ամբողջական ձայնագրությունը։

«Մանրամասները կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է խոսքը ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված, գեներացված են, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ առաջադրված հոդվածներով նախատեսվում է 12-15 տարվա ազատազրկում։