Դուք ուզո՞ւմ եք իշխանություն, որը հայրենիքի հ...

«Քարոզարշավի նախավերջին օրն է, և մեր ամբողջ թիմը այս մեկ ամսվա ընթացքում և դրանից էլ առաջ եղել է Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, շփվել ենք քաղաքացիների հետ ու, ինչպես հինգ օր առաջ, հինգ ամիս առաջ, հինգ տարի առաջ, փորձել ենք մեր քաղաքացիներին մի բան բացատրել, որ այս իշխանությունը ստի ու կեղծիքի իշխանություն է։

Սիրելի սևանցիներ, ի՞նչ էին ասում սրանք։ Սրանք Շուշիում պարում էին, ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է, հիշո՞ւմ եք։ Բայց հիմա ի՞նչ են ասում։ Ասում են՝ ժողովուրդ ջան, սխալվել ենք, սխալվել ենք։

Մարդիկ, ովքեր քաղաքական ուժերի ղեկավարների, քաղաքական գործիչների լեզվական սայթաքումները համարում են ճակատագրական սխալ, հայտարարում են, որ հայրենիքի հարցում սխալվել են։

Դուք ուզո՞ւմ եք իշխանություն, որը հայրենիքի հարցում սխալվել է ու էլի է սխալվելու, եթե ընտրվի։

Հիմա ի՞նչ են ասում։ Վերջերս Սյունիքում հայտարարում էր, ասում էր՝ Սյունիքը Հայաստան է, ժողովուրդ ջան։ Ոնց որ ասում էր, որ Արցախը Հայաստան ա։

Ասում են՝ Գեղարքունիքը Հայաստան է։ Բայց դուք ունե՞ք որևէ երաշխիք, որ վաղը, Աստված մի արասցե, եթե ընտրվեն, նորից չեն հայտարարելու, որ Գեղարքունիքի հարցում էլ են սխալվել, Սյունիքի հարցում էլ են սխալվել, տո Երևանի հարցում էլ են սխալվել։ Դուք նման երաշխիք ունե՞ք։

Բայց մենք ասում ենք՝ Սևանը Գյոյչա չի դառնալու։

Երևանը Էրիվան չի դառնալու։

Զանգեզուրի միջանցք չի լինելու։

Ադրբեջանցիներ Հայաստանում չեն բնակվելու։

Ռամիլ Սաֆարովների երեխաները մեր երեխաների հետ դպրոց չեն գնալու»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սևանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։