«Դուք ստել եք». ընդդիմադիր պատգամավորը՝ ՔԿ նա...

2026թ. պետական բյուջեի նախնական քննարկումները շարունակվում են: Այս պահին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հիշեցրեց Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ ռեպրեսիայի գործով ՔԿ նախագահի հայտարարությունը, որով Պողոսյանը «գյուլելու» խոսքը ներկայացրել էր այն կոնտեքստում, թե իբրև տեղի էր ունենալու իշխանազավթում, ինչին հաջորդելու են ձերբակալելու և  «գյուլլելու» գործընթացներ, մինչդեռ, դրանք հերքվել են հենց գործի նյութերով, ձայնագրություններով։ Բացի այդ, Հովհաննես Ավետիսյանը և Բագրատ Սրբազանը հստակ նշել են, որ ոչ մի պայմանում ոստիկանների հետ կռվի մեջ մտնել չի կարելի։  «Պատրաստվու՞մ եք ժողովրդից ներողություն խնդրել»,- ասաց Աննա Գրիգորյանը։