
«Ըստ ձեզ, որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պահպանվե՞լ է արդյոք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքագրելու, ԱԺ լիակատար քննարկում իրականացնելու պահանջները, թե՞ ոչ։ Երկրորդ՝ սահմանադրականության, միջազգային պարտավորությունների, Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերի հետ կապված։ Ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով Հայաստանի քաղաքացիների բարձրացող գումարները։ Ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը, որ սուբյեկտներին»,-ԱԺ-ում նման հարցադրումներով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի «պետականացման» նախագծին։
Պատգամավորը հավելեց․ «Սեփականության խլման նախագիծ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։