Արտակ Մանուկյանին շատերը ճանաչում են իբրև ՀԿ սեկտորի փորձագետ հատկապես մեկ անձից գնումների մասով, նա նախկինում միշտ բովանդակալից քննադատում էր օրվա իշխանություններին: Այս մասին ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանին հարց ուղղելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ես չեմ հիշում հրապարակային որևէ ելույթ վերջին երեք տարիների ընթացքում, հատկապես որ այս ընթացքում մեկ անձից գնումները դարձել են արատավոր պրակտիկա, այսպես, 2018-ին վարչապետի աշխատակազմում մեկ անձից 94 գնում է եղել, իսկ 2020-ին 179»,-ասաց նա:



