Դուք իշխանությունը վերցրեցիք ու 19 օր հետո Ղա...

Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Արարատ լեռը գտնվել է Հայաստանի տարածքում մինչև այն պահը, երբ իշխանության եկավ Դաշնակցությունը։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ հենց Դաշնակցությունն է կորցրել վերոհիշյալ լեռը։ Ընդ որում՝ ոչ միայն Արարատ լեռը, այլև Կարսի մարզը։ Նա որոշակի զուգահեռներ է անցկացրել 100 տարի առաջվա իրադարձությունների և 2020-2023 թվականների միջև։ «Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել ու ինքնությունը վերածել փողի», - ասել է իշխող խմբակցության ներկայացուցիչը՝ փաստացի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների պատասխանատվությունը դնելով ԼՂՀ այն ժամանակվա քաղաքական ղեկավարության և ՀՅԴ-ի վրա։

Ռուբինյանի խոսքով, նրանք վերցրել են իշխանությունը և ընդամենը 19 օր անց այդ իրական Լեռնային Ղարաբաղը վերածել ինքնագիտակցության:

Պատգամավորի կարծիքով՝ Դաշնակցության գործունեությունն իրականում կայանում է հայրենիքի և նրա մասին հիշողության մոնետիզացիայի մեջ։